Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում աղբամանը նետած սմարթֆոնների պատճառով հրդեհվում են աղբավայրերը

21 Մայիս, 2018 18:31
ԱՄՆ-ում աղբամանը նետած սմարթֆոնների պատճառով հրդեհվում են աղբավայրերը

Վիճակագրության համաձայն՝ Կալիֆորնիայում աղբավայրերում բռնկվող հրդեհների 65%-ը տեղի է ունենում սմարթֆոնների տերերի պատճառով՝ տեղեկացնում է USA Today-ը:

Մասնագետների կարծիքով՝ պատճառը ժամանակակից սմարթֆոններում, պլանշետներում և այլ գաջեթներում լիտիում-իոնային մարտկոցների առկայությունն է: Դեն նետված սարքավորումների մարտկոցները հարվածներից ձևափոխվում են, շփման մեջ են մտնում մետաղների և հեղուկների հետ, ինչի արդյունքում հրդեհ է առաջանում:

Իրավիճակը շտկելու համար ԱՄՆ իշխանությունները մտադիր են գովազդային արշավ սկսել, որով կբացատրեն մարդկանց, թե ինչպես ճիշտ ազատվեն հին տեխնիկայից:

 

Լրահոս

Դիտել ավելին