Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,07
    7,37

Կարևոր իրադարձություններ

«Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում

21 Մայիս, 2018 18:23
«Վերջին զանգի» գլխավոր միջոցառումը Երևանում կանցկացվի Ազատության հրապարակում

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։ Մասնավորապես, նշվել է, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, տեղի կունենա Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունն ու անհրաժեշտության դեպքում աջակցել Ճանապարհային ոստիկանությանը՝ տվյալ օրը անվտանգ երթևեկությունն ապահովելու հարցում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին