Կարևոր իրադարձություններ

Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները

21 Մայիս, 2018 17:57
Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները

Armtimes.com գրում է.

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը կհամալրվի նոր անդամներով: Խմբակցության 13 անդամներից 4-ն, ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում անցել են այլ աշխատանքի:

Տիգրան Ավինյանը նշանակվել է Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ Կրթության եւ գիտության նախարարի, Ալեն Սիմոնյանը դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, Էդուարդ Աղաջանյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից տեղեկացանք, որ ընտրական ցուցակում հաջորդաբար հետեւյալ անձինք են՝ Վիկտոր Ենգիբարյան, Նելլի Ղարդյան, Նաիրա Հովհաննիսյան, Ռուբեն Ռուբինյան: Խաժակյանի ունեցած տեղեկությունների համաձայն, Ռուբեն Ռուբինյանը հրաժարվելու է ավագանու մանդատից, իսկ այդ դեպքում մանդատ կստանա նրան հաջոդող թեկնածուն՝ Հովհաննես Իգիթյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին