Կարևոր իրադարձություններ

«Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել»

21 Մայիս, 2018 17:44
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել»

Ես միշտ մտահոգությունս հայտնել եմ Արդբեջանում հայատյացության վերաբերյալ, որի քարոզն իրականացվում է ամենաբարձր մակարդակով: Տարբեր թեմատիկ ֆորումներին ու իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ քննարկումներին բարձրացրել եմ այս հարցը:

Ադրբեջանը դեռ շարունակում է Հայաստանին իր հանրությանը բարձր մակարդակով ներկայացնել որպես թշնամի, այն ինչ Հայաստանը Ադրբեջանի մասին խոսելիս, գոնե պաշտոնական մասով, օգտագործում է հակառակորդ տերմինը:
Եթե նայենք ամեն առավոտ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը սահմանի իրավիճակի մասին, ապա կտեսնենք, որ ԶԼՄ-ները հաղորդագրությանը որպես վերնագիր օգտագործում են «Cəbhədə düşmən təxribatı davam edir» « Թշնամու սադրանքները շարունակվում են ճակատում»:
Պատկերացնում եք, ամեն առավոտ, ժամը 9:00-ին Ադրբեջանի ողջ հասարակությանը ստաբիլ ասում են, որ հայերը թշնամիներ են ու սա ասում են ամբողջ ԶԼՄ-ներով: Հայատյացությունն իսկապես Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել:

 

Լրահոս

Դիտել ավելին