Կարևոր իրադարձություններ

«Շատ են քննադատվում մարդիկ, ովքեր նախկինում ասել են այլ բան, իսկ իշխանության գալուց հետո...»

21 Մայիս, 2018 17:39
Հեղինակ՝ Զոհրապ Եգանյան
«Շատ են քննադատվում մարդիկ, ովքեր նախկինում ասել են այլ բան, իսկ իշխանության գալուց հետո...»

Շատ են քննադատվում մարդիկ, ովքեր նախկինում ասել են այլ բան, իսկ իշխանության գալուց հետո, այդ նույն հարցերի շուրջ արտահայտում են տրամագծորեն այլ տեսակետներ։ Սկսած Նիկոլ Փաշինյանից, Մանե Թանդլյանից և մյուսներից։ Իրականում քննադատել պետք չի, հիմա այս մարդիկ պատասխանատու են պետության համար, ամբողջի կամ ամբողջական ոլորտների համար։ Խմբակային, կուսակցական շահերը մնում են նեղ շահեր, իսկ պետական շահը ավելի ընդգրկուն են։ Իհարկե երբեք չեմ զբաղեցրել բարձր պետական պաշտոններ, բայց առիթ եղել է քննադատել մեկ ոլորտ, որից հետո ախատել եմ այդ նույն ոլորտում ու այդ ժամանակ իսկապես դժվար է ասել, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ ու երբ ներսում ես ավելի շատ դետալներ ես տեսնում, քան այն ժամանակ երբ ազատ ես ու այդքան խորը տեղեկացված չես հարցերից։ Ես գտնում եմ, որ նախորդ կառավարությունների կողմից տրվել են բազմաթիվ լավ ծրագրերի մեկնարկներ, որոնք ոչ մի դեպքում չպետք է չեղարկվեն, այլ պետք է շարունակվեն, հակառակ պարագայում մենք հաջողություններ չեն արձանագրի։

 

Լրահոս

Դիտել ավելին