Կարևոր իրադարձություններ

«Ինչու՞ նախկինում բողոքներ չկար կառավարության թեժ գծին»

21 Մայիս, 2018 17:36
Հեղինակ՝ Հովհաննես Յորդանյան
«Ինչու՞ նախկինում բողոքներ չկար կառավարության թեժ գծին»


Ինչու՞ նախկինում բողոքներ չկար կառավարության թեժ գծին
--------------- 
Անձամբ շատ անգամներ եմ զանգել այդ թեժ գծին.
Երբ նախորդ վարչապետը հյտարարեց կառավարականի թեժ գծի մասին, մեկ շաբաթից փոփոխվեց ու փակվեց: 
Խնդիրը հետևյալն է, 
-Նախ օգնականներ, հետո օգնականի օգնականներ, հետո օգնականների օգնայաններ, հետո նրանց քարտուղարուհիներ և վերջ:
անուններ կարող եմ տալ:
Կ.Կարապետյանի ժամանակ Արամ Վարդևանյան, հետո իրա օգնականը, կրթության մասով, հետո նրա օգնականը , հետո նրա քարտուղարը, և մեկ շաբաթից ոչ գործն ընթացք տրվեց, ոչ էլ զանգեր ընդունվեց: ամեն զանգիս պատասխանող օգնականի օգնականի օգնականի քարտուղարուհին ասում էր , որ այստեղ չէ կարևոր գործուղման է մեկնել, փաստորեն ոչ մեկն էլ հարց չի լուծել, առաքելությունն էլ ցրելն է եղել, մերժելն է եղել...
Բլոկ էր արվում համարները հերթականությամբ, դա արդեն երբ թեժ գիծը դարձրեցին քաղաքային հեռախոսահամար; 
Հ.Գ. Ասելիքս ինչ է, այն է, որ խնդիրները անտեսելով, գնացել են մի բանի որ հոգնեն դիմողները: Բայց դանակը հասցրել են ոսկորին, ինչի արդյունքում էլ եղավ այն ինչ եղավ:

 

Լրահոս

Դիտել ավելին