Կարևոր իրադարձություններ

Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել. ԿԲ նախագահը պարզաբանում է

21 Մայիս, 2018 16:45
Վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել. ԿԲ նախագահը պարզաբանում է

 Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հավաստիացնում է՝ վարկերի սառեցման մասին երբևիցե չի խոսվել: Այսօր՝ մայիսի 21-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ խոսքը վարկային պրոցեսում ստեղծված տույժերի ու տուգանքների հնարավոր վերացման մասին է։

«Կառավարության հետ համատեղ գործընթացներ են ընթանում: Որոշակի օրենսդրական փոփոխություններ պետք է իրականացվեն, որի հանձնարարականները արդեն իսկ վարչապետը տվել է համապատասխան պատկան մարմիններին», - ասաց նա ու հավելեց, որ այդ որոշման արդյունքում մասնավորը կամ բանկերը չեն կարող տուժել:

Ջավադյանի խոսքով՝ տոկոսադրույքների իջեցման մասին վարչապետը չի խոսել:

«Նա խոսել է նաեւ բյուջետային տարբեր մեխանիզմներով գյուղատնտեսական վարկավորման աջակցելու մասին: խոսքը սուբսիդավորման մասին է: Վարչապետը նաեւ ասաց, որ ստեղծենք նոր իրավիճակ, ավելի շատ հարկեր հավաքենք, եւ դրա հաշվին նաեւ գյուղացիների բեռը թեթեւացնենք»,- նշեց ԿԲ նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին