Կարևոր իրադարձություններ

Կոտայքում բնակելի վագոն-տնակում բռնկված հրդեհի հետևանքով արցախյան պատերազմի մասնակիցն ընտանիքի հետ հայտնվել է դրսում

21 Մայիս, 2018 16:17
Կոտայքում բնակելի վագոն-տնակում բռնկված հրդեհի հետևանքով արցախյան պատերազմի մասնակիցն ընտանիքի հետ հայտնվել է դրսում

Այսօր՝ մայիսի 21-ին, Կոտայքի մարզում ժամը 12։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի ծայրամասում գտնվող բնակելի վագոն-տնակում խոշոր հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջները գյուղացիների հետ պայքարում էին կրակի տարածման ու մարման դեմ, սակայն կրակն ամբողջովին վագոն-տնակը ողջ գույքով վերածել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նշված վագոն-տնակը պատկանում է ամուսիններ՝ 52-ամյա Դարվին Ղազարյանին և 43-ամյա Գայանե Ղազարյանին, իսկ թե ինչից է առաջացել կրակը, դեռևս պարզ չէ»։ Գյուղացիները նշում էին նաև, որ ընտանիքի հայրն Արցախյան պատերազմի մասնակից է եղել և առողջական խնդիրներ ունի։ Մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ երեխաները դպրոցականներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին