Կարևոր իրադարձություններ

Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է

21 Մայիս, 2018 15:51
Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է

Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ողջ տարածքում շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը:

Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին և Երևան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:

Միաժամանակ, ազդարարման նկատմամբ դրական վերաբերմունք սերմանելու  նպատակով նկարահանվել են հոլովակներ՝ հայտնի անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վերջիններս ցուցադրվում են հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներով: Հոլովակները կարելի է գտնել հետևյալ հղումով.
 

Լրահոս

Դիտել ավելին