Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը»

21 Մայիս, 2018 15:33
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան
«Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը»

Ադրբեջանցու և իսպանացու տարբերությունը

Մայիսի 16-ին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանեց ԵԽԽՎ նախկին նախագահ,Իսպանիայի պատվիրակ Պեդրո Ագրամունտի,Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի և մի քանի այլ երեսփոխանների նկատմամբ,ովքեր մեղադրվում էին Սիրիա այցելելու և Ասադի հետ հանդիպելու,ինչպես նաև Բաքվի նավթախավիարային կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված լինելու համար...
Քիչ առաջ իսպանական El Мundo-ն տեղեկացրեց,որ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել ԵԽԽՎ-ից,ինչպես նաև պատրաստվում է վայր դնել իսպանական Սենատի անդամի պարտականությունները,որտեղ 25 տարի ներկայացրել է Վալենսիայի մարզը...

Իլհամ Ալիևի լավագույն բարեկամ Պեդրո Ագրամունտի համար մայիսի 16-ին ԵԽԽՎ-ի հանձնաժողովի ընդունած որոշումները տարրական խայտառակություն էին և մեխանիկորեն դրանով վերջ դրվեց նրա քաղաքական ապագայի վրա,իսպանացի երեսփոխանը շատ ճիշտ որոշում ընդունեց և ինքնակամ լքեց այդ "օլիմպը"...Այլ վարքագիծ դրսևորեց ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովը... Վերջինս թուրք-ազերիին բնորոշ աներեսություն և լկտիություն ցուցադրելով սկսեց նախահարձակ լինել՝մերժելով իրեն ուղղված մեղադրանքները և հրաժարվեց հրաժարական տալ...Սակայն Սեիդովի ոչ մի խոսք գրոշի արժեք չունի,քանի որ այդ սկանդալի մեջ ներգրավված Ագրամունտն իր հրաժարականով ապացուցեց,որ իր և իր կոռումպացված գործընկերների դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցված են...Սակայն այս ամենի գլխավոր հեղինակ և եվրոպացիներին կաշառող գլխավոր մեղավորը՝Սեիդովը դեռ ընդդիմանում է...

Հ.Գ.ԵԽԽՎ-ում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ բացահայտեցին թե ինչ է իրենից ներկայացնում մեր արևելյան հարևանը և ինչ տարբերություն կա անպատկառ ազերի-թուրքի և հանցաքն գործած եվրոպացու միջև...

 

Լրահոս

Դիտել ավելին