Կիպրոսի հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և նոր իշխանությունների հետ համագործակցության վերաբերյալ հարցին, ասաց. «Հայաստանը մեր համար մեկն է: Մենք Հայաստանի հետ համագործակցության այլ մոտեցումներ ունենք: Այս հարցում մենք կուսակցական մոտեցումներ չունենք»:
Դեմետրիս Սիլուրիսն ավելացրեց, որ ցանկանում են տեսնել ուժեղ Հայաստան, որի հիմքում կլինի Հայաստանի հարուստ պատմությունը, քաղաքակրթությունը և մշակույթը:
Հարցին՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, Կիպրոսի խորհրդարանի խոսնակն ասաց. «Մեր ծրագիրը հայտնի է»: