Կարևոր իրադարձություններ

Լոռիում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել խանութի պատին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

21 Մայիս, 2018 14:06
Լոռիում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել  խանութի պատին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Մասիս Մելիքյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 GO 547 համարանիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված հասցեում գործող զինվորական հագուստների խանութի պատին։

Վթարի հետևանքով վարորդ Մ. Մելիքյանն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Սայադ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին