Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում սոցցանցում գրառում կատարելու համար հայ կին է կալանավորվել

21 Մայիս, 2018 13:27
Թուրքիայում սոցցանցում գրառում կատարելու համար հայ կին է կալանավորվել

Թուրք ակտիվիստ, նախկին ուսուցչուհի Աջուն Քարադաղը «Twitter»-ի իր էջում տեղեկացրել է, որ սոցցանցում գրառում կատարելու համար Թուրքիայում կալանավորվել է տիկին Ռոզերին Զերին, ով ազգությամբ հայ է: Այս մասին հայտնում է  ermenihaber.am-ը:

«Զերին կալանավորվել է «Tweeter-ում գրառում կատարելու համար:  Հիվանդ երեխա ունեցող մայր է։ Ամոթ Ձեզ։  Մի գրառմամբ, ինչպես եք եզրակացնում, որ նա հանցանք է գործել։  Ի՞նչ եք ուզում սրանով անել։ Բավական է արդեն»,- գրել է Քարադաղը։ Վերջինս չի նշել, թե ինչ գրառման համար է Զերին կալանավորվել։

Քարադաղը նախկինում դասավանդել է Թուրքիայի Դերսիմ շրջանի դպրոցներից մեկում։ 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նրան աշխատանքից հեռացրել են։

Իսկ Զերիի Facebook-ի լուսանկարներից երևում է, որ ազգությամբ հայ այդ կինը քաղհասարակության ակտիվիստներից է: Մասնակցել է Ստամբուլում տեղի ունեցած բողոքի բազմաթիվ միջոցառումների, որոնց ժամանակ կոչ է արվել ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված լրագրողներին, ակտիվիստներին և այլ ոլորտի մարդկանց։

Լուսանկար Զերիի  Facebook-ի էջից.  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին