Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձը «Հաշիշ» տեսակի թմրամիջոց է իրացրել

21 Մայիս, 2018 12:59
«Վանաձոր» ՔԿՀ պաշտոնատար անձը «Հաշիշ» տեսակի թմրամիջոց է իրացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի նյութերի համաձայն` 2018թ.-ի մայիսի 3-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հսկիչ անցագրային կետում նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա. Հ.-ի անձնական խուզարկությամբ, նրա մոտ գտնվող բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքի միջից հայտնաբերվել է խոշոր չափերով` ընդհանուր 1,68 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց: Ա. Հ.-ն այն փորձել է ապօրինի իրացնել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ թմրամիջոցը նույն հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված` կալանավայրում խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձ կատարելու առերևույթ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով 18.05.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը կատարելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին