Կարևոր իրադարձություններ

Հայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

21 Մայիս, 2018 12:44
Հայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:

Խաբարովսկում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի թիմի տղաները նվաճել են 4 մեդալ։ Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակիչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ,իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։

 

Լրահոս

Դիտել ավելին