Կարևոր իրադարձություններ

Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ

21 Մայիս, 2018 12:39
Հեղինակ՝ Կարպիս Փաշոյան
Կարպիս Փաշոյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ

Կարպիս Փաշոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ես արդեն նոր աշխատանք ունեմ: Այսօր նշանակվեցի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ: Շարժառիթը մեկն է. նպաստել հեղափոխության արձանագրած նվաճումների ու արդյունքների պահպանմանը, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրումն ունենալ նոր Հայաստանի կառուցման դժվարին գործում:

Վստահ եմ, լրատվամիջոցների, լրագրողների և առհասարակ հանրության հետ կկարողանանք արդյունավետ համագործակցել ու աշխատել:

Ինչ խոսք, հետաքրքիր աշխատանք է: Դե ի գործ»:

 

Լրահոս

Դիտել ավելին