Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Շոտլանդիայի առաջին նախարարը անկախության նոր հանրաքվե է նախաձեռնում

20 Մայիս, 2018 22:00
Շոտլանդիայի առաջին նախարարը անկախության նոր հանրաքվե է նախաձեռնում

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները հրապարակելուց հետո, տարածաշրջանում անհրաժեշտ կլինի անկախության նոր հանրաքվե անցկացնել,– հաղորդում է Reuters-ը։

«Երբ Brexit-ի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԵՄ հետագա հարաբերությունների հետ կապված ամեն ինչ պարզ կլինի, ինչը հույս ունենք, որ այս տարվա աշնանը կլինի, այդ ժամանակ ես կրկին կուսումնասիրեմ անկախության հանրաքվե նշանակելու մասին հարցը»,– հայտարարել է առաջին նախարարը։

Նիկոլա Ստերջենը Brexit-ի հետևողական հակառակորդներից է. նա տարածաշրջանի միակ ղեկավարն է, ով հրաժարվել էր աջակցել ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օրենքին։ Տիկին Ստերջենը առաջին նախարար է դարձել 2014 թվականի նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հանրաքվեի մասնակիցները պետք է պատասխանեին այն հարցին, թե «Արդյո՞ք Շոտլանդիան պետք է անկապ երկիր լինի»։ Արդյունքում Շոտլանդիայի անկախությանը կողմ է քվեարկել մասնակիցների 33,7%-ը, իսկ ընտրողների 55,3%-ը կողմ են եղել Մեծ Բրիտանիայի կազմում նրա մնալուն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին