Կարևոր իրադարձություններ

«Եվ մայր հողի գրկում թող ալեկոծ, որդեկորույս հոգիդ խաղաղություն, սփոփանք գտնի». Սեյրան Օհանյան

20 Մայիս, 2018 14:20
«Եվ մայր հողի գրկում թող ալեկոծ, որդեկորույս հոգիդ խաղաղություն, սփոփանք գտնի». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեզանից յուրաքանչյուրի սրտում,
յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ
լինում են անուններ, որոնք միայն իրենց հատուկ խորհուրդն ու ասելիքն ունեն․․․

Եվ որքան էլ տարիները սահեն, և կամ
հավերժության աշխարհը մեր միջև անանցելի կամուրջ կապի,
միևնույնն է, նրանք ապրում և ապրելու են մեր սրտում,
անանց կարոտներով միշտ կապելու են մեզ․․․

․․․Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին ԳՐԵՏԱ ՄԱՅՐԻԿ․․․
Եվ մայր հողի գրկում թող ալեկոծ, որդեկորույս հոգիդ խաղաղություն, սփոփանք գտնի․․․»:

 

Լրահոս

Դիտել ավելին