Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում

20 Մայիս, 2018 12:47
Լոռու մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Իշխան Բ.-ն իր վարած Honda մակնիշի 31 ՍՏ 199 համարանիշի ավտոմեքենայով Գոգավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում:


Վթարի հետևանքով վարորդ Իշխան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: 

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին