Կարևոր իրադարձություններ

Մակեդոնիայի վարչապետը հրապարակել է երկրի համար ընդունելի անվանումը

20 Մայիս, 2018 12:20
Մակեդոնիայի վարչապետը հրապարակել է երկրի համար ընդունելի անվանումը

Իլինդենյան Մակեդոնիա անվանումը Սկոպյեի և Աթենքի համար նախկին Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխության ամենաընդունելի տարբերակն է: Այս մասին հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը՝ գրում է aspekty.net-ը:

«Իլինդենյան Մակեդոնիայի Հանրապետություն անվանումը հնարավոր փոխզիջումն է»,- հայտարարել է Զաևը՝ հավելելով, որ Սկոպյեի նախարարների խորհուրդը համաձայն է արտերկրում այդ անվանման գործածմանը, երկրի ներսում այն աստիճանաբար կներմուծվի հարցի վերաբերյալ հանրաքվեից հետո:

 

Լրահոս

Դիտել ավելին