Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,07
    7,37

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոցում. երեք մարդ հոսպիտալացվել է

20 Մայիս, 2018 10:14
Ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Բեկի փողոցում. երեք մարդ հոսպիտալացվել է

Մայիսի 20-ին՝ ժամը 07:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, որը, սակայն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) և «ԻԺ-2715» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն


Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին