Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիան համաձայնել է 1000 եթովպիացի բանտարկյալի ազատ արձակել

20 Մայիս, 2018 00:16
Սաուդյան Արաբիան համաձայնել է 1000 եթովպիացի բանտարկյալի ազատ արձակել

Սաուդյան Արաբիան համաձայնել է ազատ արձակել եթովպիական ծագմամբ 1000 բանտարկյալի, որոնք թագավորությունում կալանավորվել էին տարբեր մեղադրանքներով: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ այս մասին շաբաթ առավոտյան հայտնել է Եթովպիայի պետական լրատվամիջոցը:
Հայտնի է, որ որոշումը կայացվել է Եթովպիայի վարչապետի խնդրանքով, որն այս շաբաթ Էր Ռիադ էր մեկնել պաշտոնական այցով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորների շարքում 100 կին կա: 
Պաշտոնական Էր Ռիադը պատրաստվում է նաև ավելի 500 000 անօրինական կերպով երկիր հասած եթովպիացի ներգաղթյալների արտաքսել: Նրանցից 160 000-ն արդեն վերադարձել աֆրիկյան երկիր:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին