Կարևոր իրադարձություններ

Այսօր գյուղացի կանանց միջազգային օրն է

15 Հոկտեմբեր, 2015 10:17
Այսօր գյուղացի կանանց միջազգային օրն է

Գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին,-ասում է վիճակագրությունը: Նրանք առանցքային դեր են խաղում սննդի արդյունաբերության և գյուղական համայնքների կայուն զարգացման գործում:

Եվ չնայած դրան, նրանք հաճախ չեն կարողանում պաշտպանել իրենց իրավունքները և օգտվել կենցաղային այնպիսի տարրական ծառայություններից, ինչպիսիք են կրթությունը, բժշկական օգնությունը կամ էլ վարկերի տրամադրումը, պնդում է calend.ru կայքը:

1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում որոշում ընդունվեց հոկտեմբերի 15-ն օրացույցում նշել որպես գյուղացի կանանց միջազգային օր: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:

 

Լրահոս

Դիտել ավելին