Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ներկայացվել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

19 Մայիս, 2018 22:47
ՌԴ-ում ներկայացվել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը

Ռուսաստանում ներկայացվել է աշխարհի առաջին լողացող ատոմակայանը, որը կհամալրվի միջուկային վառելիքով նախքան արևելյան Սիբիր ուղևորվելը:
France Presse գործակալության հաղորդմամբ, Սանկտ Պետերբուրգում կառուցված «Ակադեմիկոս Լոմոնոսով» լողացող ատոմակայանը Մուրմանսկ է ժամանել հինգշաբթի:

Այն կառուցվել է «Ռոսատոմ» միջուկային էներգիայի պետական ընկերության կողմից: Նավը, որի երկարությունն ու լայնությունը կազմում են 144 և 30 մետր, համալրված է 35 մեգավատտ հզորությամբ երկու միջուկային ռեակտորով:

21 000 տոննա կշռող ատոմակայանը 2019-ի ամռանը կտեղափոխվի Չուկոտկա մարզի Պեվեկ նավահանգիստ: Այն կկարողանա բավականաչափ էներգիա արտադրել 200 000 բնակիչ ունեցող քաղաքի կարիքներն ապահովելու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին