Կարևոր իրադարձություններ

Մտերիմներիս զգուշացրել եմ` հարգեն իմ կարգավիճակը և իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան. Արթուր Վանեցյան

19 Մայիս, 2018 21:43
Մտերիմներիս զգուշացրել եմ` հարգեն իմ կարգավիճակը  և իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան. Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցրել է, որ համակարգում հովանավորչության յուրաքանչյուր դեպքի նկատմամբ լինելու է կոշտ արձագանք:

«Հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ԱԱԾ ծառայողները երբևէ չհայտնվեն նման իրավիճակներում: Մեծ համակարգ է, հազարավոր մարդիկ են աշխատում, չեմ կարող բացառել և երաշխավորել, որ նրանք բոլորն էլ լինելու են ազնիվ, բայց եթե նման դեպք լինի, ապա հետևելու է շատ կոշտ արձագանք»,- լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով` եթե լինի երևույթ, որտեղ կլինի հանցակազմ, ապա այդ մարդը դատվելու է. «ես չեմ փակելու աչքերս՝ ասելով, թող գնա: Չի լինելու այդպես, հանցագործություն թույլ տված անձը լինի իմ մտերիմը, ծառայակիցը, թե այլ մարդ: Բոլոր մտերիմներիս հստակ զգուշացրել եմ, խնդրել, որպեսզի հարգեն իմ այսօրվա կարգավիճակը, ստեղծված իրողությունները և իրենց պահեն այսօրվա պահանջներին համապատասխան: Ոչ մի բանի առաջ չեմ կանգնելու՝ խախտում լինելու պարագայում» ,- նշեց ԱԱԾ տնօրենը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին