Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը եւ ՀՀ մշակույթի նախարարը քննարկել են մշակույթի ոլորտում հայկական 2 հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

19 Մայիս, 2018 17:27
Արցախի նախագահը եւ ՀՀ մշակույթի նախարարը  քննարկել են մշակույթի ոլորտում հայկական 2 հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Լիլիթ Մակունցին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին