Կարևոր իրադարձություններ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19 Մայիս, 2018 17:18
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցերն Արգենտինա և Կուբա՝ նոր ձևավորված կառավարության միջոցառումների պատճառով: 

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝  նշելով, որ Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու է ԱԳ փոխնախարարը:

«Նոր ձևավորված կառավարության մի շարք միջոցառումներով պայմանավորված՝ արտաքին գործերի նախարարի՝ այս օրերին նախատեսված այցերն Արգենտինա և Կուբա չեն կայանա: Բուենոս Այրեսում կայանալիք «քսանյակի» նիստին Ռուսաստանը կներկայացվի փոխնախարարի մակարդակով»,-տեղեկացրել են նախարարությունից: «Մեծ քսանյակ»-ի ԱԳՆ-ների գագաթնաժողովը կկայանա մայիսի 21-ին Բուենոս Այրեսում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին