Կարևոր իրադարձություններ

Էրդողանը չի շարունակելու մնալ նախագահի պաշտոնում. Փայլանը՝ թուրք դատավորներին

19 Մայիս, 2018 16:08
Էրդողանը չի շարունակելու մնալ նախագահի պաշտոնում. Փայլանը՝ թուրք դատավորներին

Թուրքիայի  խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել երկրի դատավորներին ազատ արձակել քրդամետ կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։

Փայլանը հայտարարել է, որ Դեմիրթաշը ձերբակալվել ու կալանավորվել է հենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, գրում է «Ջումհուրիյեթ» պարբերականը։ 

«Այստեղից կոչ եմ անում բոլոր դատավորներին ու դատախազներին․ հունիսի 24-ի ընտրություններից հետո դուք կարող եք ինքներդ դատարանի առաջ կանգնել այսօր չկայացրած որոշումների համար։ Էրդողանը չի շարունակելու մնալ նախագահի պաշտոնում, դուք եք դատվելու», - ասել է Փայլանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին