Կարևոր իրադարձություններ

«Շենգավիթի դատարանի տարածքից Սասնա ծռերի հարազատներին գիշերը նրանց կամքին հակառակ հեռացնելու գործողությունը բարդ խնդիրները լուծելու լավ տարբերակ չէ»

19 Մայիս, 2018 15:47
Հեղինակ՝ Հրանուշ Խառատյան
«Շենգավիթի դատարանի տարածքից Սասնա ծռերի հարազատներին գիշերը նրանց կամքին հակառակ հեռացնելու գործողությունը բարդ խնդիրները լուծելու լավ տարբերակ չէ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Շատ տխուր է, որ վարչապետի կառույցների դիվանագիտական կարողությունը չբավարարեց Սասնա ծռերի աջակիցներին տրամաբանական բացատրություն/ապացույցներով համոզել համբերել մինչև խնդրի իրավական լուծումը: Շենգավիթի դատարանի տարածքից Սասնա ծռերի հարազատներին գիշերը նրանց կամքին հակառակ հեռացնելու գործողությունը բարդ խնդիրները լուծելու լավ տարբերակ չէ, իսկ առջևում բարդ խնդիրներ շատ կան: Հոգնածությունը վատ խորհրդական է, բայց ավելի վատն այն է, որ դրա «խորհուրդները» կարող են հանգիստ պայմաններում էլ կիրառվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին