Կարևոր իրադարձություններ

Կուբայում սուգ է հայտարարվել ի հիշատակ ավիավթարի զոհերի

19 Մայիս, 2018 11:52
Կուբայում սուգ է հայտարարվել ի հիշատակ ավիավթարի զոհերի

Կուբայի իշխանությունները սուգ են հայտարարել ի հիշատակ Հավանայի մոտակայքում Boeing-737-ի կործանման հետևանքով զոհվածների: Այդ մասին ասված է երկրի պետական խորհրդի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:

«Ուրբաթ տեղի ունեցած ավիավթարի առնչությամբ Պետական խորհուրդը պաշտոնական սուգ է հայտարարում է մայիսի 19-ի 06:00-ից մինչև մայիսի 21-ի 00:00-ն»,- նշվում է հայտարարությունում: Սուգի ընթացքում ողջ երկրում իջեցվելու են պետական դրոշները:


Կուբայում ուրբաթ ուղևորատար օդանավ է կործանվել: Cubana de Aviacion կուբական ավիաընկերության վարձակալած ինքնաթիռը կատարելիս է եղել Հավանա-Օլգին չվերթը: Այն ընկել է Հավանայի «Խոսե Մարտի» օդանավակայանում օդ բարձրանալուց րոպեներ անց:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավում 107 ուղևոր է գտնվել, նրանք բոլորը զոհվել են:
Ավիավթարի ականատեսները պատմել են, որ կործանված ինքնաթիռը փորձում էր վերադառնալ օդանավակայան և դիպչել է էլեկտրական լարերի:

 

Լրահոս

Դիտել ավելին