Կարևոր իրադարձություններ

Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2018 10:25
Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել. «Ժողովուրդ»

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտու­թյան նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձ­նել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետևողական է լի­նելու, և դրամահավաքության ցանկա­ցած դեպք հետևանքներ է ունենալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ:

Ամենատարբեր առիթնե­րով դրամահավաքության դեպքերն իս­պառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հա­ճախ անակնկալ այցելել դպրոցներ:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին