Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին. «168 ժամ»

19 Մայիս, 2018 10:17
ՀՀ-ն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին. «168 ժամ»

«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով: Երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագիտական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ ուղով է պատրաստվում առաջ մղել բանակցությունները հայկական կողմը, և որոնք են իր առաջնահերթությունները»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում իրերի ներկայիս դրությանը: 

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ էության, շատ քիչ են տարբերվում նախորդ իշխանության քաղաքականությունից:

«Միակ նոր շեշտադրումն Արցախի վերադարձն է բանակցային սեղան, որի իրագործումը հայ-ադրբեջանական հակամարտության այս հակասությունների պայմաններում դժվար խնդիր է: Ադրբեջանական կողմում թյուրընկալումներ թույլ չտալու համար ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն այն կետից, որում ավարտվել են վերջին հանդիպումից հետո, և, ըստ էության, որևէ առաջընթաց տեղի չի ունենում վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է Սկակովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին