Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

«Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ». Վլադիմիր Կազիմիրովը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2018 10:05
«Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ». Վլադիմիր Կազիմիրովը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1992-1996թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը, որ օրերս այցելել էր Հայաստան, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Արցախը պետք է վերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային սեղան: «Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզբից, հանդես էր գալիս որպես հանդիպումների ստանդարտ ձեւաչափի կողմնակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, ԼՂ եւ Ադրբեջան: 

Այդ պատճառով էլ ՌԴ-ն իր միջնորդական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնակիցն էր, իսկ արեւմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություններին: Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել: Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է»,- ասել է նա: Կազիմիրովը նաեւ ընդգծել է, որ Արցախը չի կարող դառնալ բանակցությունների օբյեկտ, այլ այն սուբյեկտ է, քանի որ հենց նրա ճակատագիրն է որոշվում»: 

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին