Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2018 09:55
ՀՀ-ում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը. «Ժողովուրդ»

«Հայաստանում ավելացել է ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների թիվը: Այսպես, «Ժո­ղովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս տարվա առաջին եռամսյա­կում մեր հանրապետությունում գրանց­վել է ամուսնության 3580 դեպք, մինչ­դեռ 2016 թ նույն ժամանակահատվա­ծում դրանց թիվը կազմել է 3826:

Ասել է, թե 2016թ. համեմատ ամուսնություն­ների դեպքերը 246-ով պակասել են: Բայց նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, հակառակը, դրանք ավելացել են 36-ով: Փոխարենը ամուսնալուծությունների թիվն է զգալի ավելացել: Օրինակ, այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնալուծության 1021 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով ավել է, իսկ 2016 թվա­կանի համեմատ՝ 170-ով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին