Կարևոր իրադարձություններ

Հերթը Սամվել Բաբայանինն է. «Հրապարակ»

19 Մայիս, 2018 09:50
Հերթը Սամվել Բաբայանինն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ միայն մեկ բողոքի ակցիա կայացավ՝ Սամվել Բաբայանի կողմնակիցները հավաքվել էին Դատական դեպարտամենտի և վճռաբեկ դատարանի դիմաց՝ պահանջելու, որ վճռաբեկը Սամվել Բաբայանի գործով բողոքը վարույթ ընդունի։

Բաբայանի պաշտպաններն ապրիլի 17-ին դիմել էին վճռաբեկ, սակայն մինչ այսօր հայտնի չէ՝ վարույթ ընդունվե՞լ է գործը, թե՞ ոչ։ Ակցիայի մասնակիցներին է մոտեցել վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը և նշել, որ պետք է շարժվել օրենքներով: Սակայն քաղաքացիները պնդել են, որ եթե իրենց հստակ ժամկետ չասեն, թե երբ է նշանակվելու դատական նիստը, ակցիաները պարբերական բնույթ կկրեն։

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է ՀՀ քրօր․ 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ապօրինի ռազմամթերք եւ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու համար։ Նա իրեն մեղավոր չի ճանաչում։ Դատարանը նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման, և արդեն մեկ տարի է՝ կալանքի տակ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին