Կարևոր իրադարձություններ

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ցանկանում է վերադառնալ համակարգ. «Ժամանակ»

19 Մայիս, 2018 09:59
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ցանկանում է վերադառնալ համակարգ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին դատավոր Պարգև Օհանյանը պատրաստվում է  դիմել նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի նա փոփոխի կամ ուժը կորցրած ճանաչի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր մասով կայացված հրամանագիրը, որի հիման վրա դատավորի՝  նրա լիազորությունները դադարեցվել էին։ Օհանյանը ցանկանում է վերադառնալ համակարգ և աշխատել որպես դատավոր։

Հիշեցնենք, որ Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորը արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որոնք պնդում էին, թե մաքսային ծառայությունը կոռումպացված է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին