Կարևոր իրադարձություններ

Իսկապես ճոխ ենք ապրում. որքան ծառայողական մեքենա կա պետական համակարգում. «Ժողովուրդ»

19 Մայիս, 2018 09:15
Իսկապես ճոխ ենք ապրում. որքան ծառայողական մեքենա կա պետական համակարգում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ պետական համակարգում ծառայողական մեքենաների թիվն անցնում է հազարից, մինչդեռ Մեծ Բրիտանիայում առկա է ընդամենը 50 ծառայողական ավտոմեքենա, Դանիայում՝ 23: Ու սա այն բանից հետո, երբ նախկին երկու վարչապետները՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը, հայտարարեցին ծառայողական մեքենաների թիվը կրճատելու մասին: 

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2018 թ. պետական իշխանության մարմիններին տրված է 902 ծառայողական ավտոմեքենա, ընդ որում` այստեղ հաշվարկված չեն Ոստիկանությանն ու ԱԱԾ -ին տրամադրած ավտոմեքենաները: Ամենաշատ ավտոմեքենա ունեցող գերատեսչությունը ՀՀ դատախազությունն է՝ 92 ավտոմեքենա, եւ այդ ցուցանիշով առաջ է անցել անգամ  կառավարությունից, որն ունի 90 ավտոմեքենա: ԱԺ մեքենաների թիվը 81 է, ՀՀ Քննչական կոմիտեինը՝ 79: Մեծ թվով կրճատումներ են եղել նախագահի աշխատակազմի ավտոմեքենաների պարագայում. եթե 2017 թվականին դրանց թիվը 67 էր, ապա 2018 թվականին դարձել է 20: Իսկապես ճոխ ենք ապրում»: 

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում 

 

Լրահոս

Դիտել ավելին