Կարևոր իրադարձություններ

Հրավեր ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում. «Ժամանակ»

19 Մայիս, 2018 09:35
Հրավեր ԵՄ-ից. Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավեր է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին:

Հայաստանը, չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլ նաև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում:

Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, մերժել էր ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին