Կարևոր իրադարձություններ

Որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին». ԱԻՆ-ում լուրջ չեն վերաբերվել Հրաչյա Ռոստոմյանին. «Հրապարակ»

19 Մայիս, 2018 08:46
Որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին». ԱԻՆ-ում լուրջ չեն վերաբերվել Հրաչյա Ռոստոմյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարարությունում Հրաչյա Ռոստոմյանի նշանակմանը լուրջ չեն վերաբերվել, քննարկել են, ծիծաղել, որոշել են «հում-հում ուտել սպորտսմենին»․ այս լուրերը հասցրել են նախարարին։

Նա հենց առաջին հանդիպման ժամանակ աշխատակազմի ղեկավար հատվածին ուղիղ տեքստով ասել է, որ տեղյակ է, թե ով ինչ է ասել իր հասցեին։ Ասել է․ «Ես սպորտի նախարարն եմ եղել, բայց օլիմպիական չեմպիոն տված նախարար եմ»։ Զգուշացրել է, որ լավ տեղեկացված է և գիտի, թե որտեղ են ԱԻՆ-ի կոռուպցիոն ռիսկերը՝ ով ինչից ինչքան է «կերել», և առաջարկել է անմիջապես դիմումներ գրել ու հեռանալ՝ չսպասելով քրեական գործերի հարուցմանը։

Մեզ ասացին, որ առաջին հեռացողները, հավանաբար, կլինեն փրկարար ծառայության պետն ու տեղակալները, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարը»։

 
 

Լրահոս

Դիտել ավելին