«Փաստ» օրաթերթը գրում է.
2017թ. ՀՀ–ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման ինը կազմակերպություն, որից հինգը` պետական (3–ը` Երևանում, 1–ական` ՀՀ Գեղարքունիքի և Շի– րակի մարզերում), չորսը` ոչ պետական (2–ը` ՀՀ Լոռու մարզում, 1–ական` ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում): Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից։
Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 25 հազար 217,3 քմ, որի 84,2%–ը բաժին է ընկել պետական կազմակերպություններին: Պետական երեք և ոչ պետական երկու կազմակերպություններ ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է, համապատասխանաբար` 2 հազար 540,3 քառակուսի մետր և 182 քառակուսի մետր: Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պետական և ոչ պետական կազմակերպությունների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 1380 և 183 խնամյալների համար: Այդ ինը շենքերից երեքը տիպային են, իսկ վեցը՝ հարմարեցված։ Բացի այդ, միայն երկուսի շենքային պայմանները կարելի է համարել բավարար։ Վեցում անհրաժեշտ է կատարել ընթացիկ վերանորոգում, իսկ մեկում՝ հիմնավերանորոգում։
Ըստ վիճակագրության, այդ ինը շենքերից երկուսում առհասարակ բացակայում է տաք ջրամատակարարումը, հինգում առկա է, իսկ երկուսի վերաբերյալ նշված է՝ այլ։ Ջերմամատակարարումը նույնպես իդեալական չէ։ Կենտրոնական ջեռուցում կա շենքերից միայն երեքում, մնացած վեցում այն անհատական է։ Այս հաստատություններում խնամյալների թիվը 2017 թ. սկզբին կազմել է 1363, որից 723–ը՝ կանայք, իսկ տարեվերջին նվազել է 1324։ Նախորդ տարի այդ հաստատությունները լքել է 251 քաղաքացի, որի ուղիղ կեսը՝ 124–ը կանայք էին։ Լքողների մեջ չորսը եղել են մինչև 30 տարեկան, 17–ը 31–50 տարեկան, 56–ը՝ 51–70 և 99–ը՝ 71–ից բարձր տարիք ունեցողներ։ Ի դեպ, հարազատների մոտ վերադարձողների թիվը կազմել է 83, իսկ մահացածնե րինը՝ 159։ Արդեն տարեվերջին այս կազմակերպություններում մնացած 1234 քաղաքացուց 310–ը անկողնային հիվանդներն են, 864ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Զավակ ունեցողները 317–ն են։ Կան նաև ամուսնական զույգեր՝ թվով 25։
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում