Կարևոր իրադարձություններ

Ճիշտն ասած՝ այդ մասին չէինք մտածել. Տոնոյանը զանգահարել է Հարությունյանին. «Հրապարակ»

19 Մայիս, 2018 08:33
Ճիշտն ասած՝ այդ մասին չէինք մտածել. Տոնոյանը զանգահարել է Հարությունյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ըստ Պնախարարության մեր աղբյուրների՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկը՝ մեկ շաբաթով ավարտական քննությունները հետաձգել, ՊՆ-ում «չեն հասկացել»։

Մեր աղբյուրների տեղեկությամբ՝ Դավիթ Տոնոյանը զանգահարել է նախարար Հարությունյանին ու ասել, որ այդ որոշման արդյունքում «պրիզիվը» նույնպես մեկ շաբաթով հետաձգվելու է, ո՞վ է կանգնելու այդ ընթացքում սահմանին։ Ըստ նույն աղբյուրների՝ ԿԳ նորանշանակ նախարարն ասել է․ ճիշտն ասած՝ այդ մասին չէինք մտածել։
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին