Կարևոր իրադարձություններ

Այն, ինչի համար մեզ քննադատում էին, ոնց որ իրենք էլ են գալիս կամաց նույն կարծիքին. Էդուարդ Շարմազանով

18 Մայիս, 2018 19:22
Այն, ինչի համար մեզ քննադատում էին, ոնց որ իրենք էլ են գալիս կամաց նույն կարծիքին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների խնդրանքով անդրադարձավ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը: «Մենք ոչ դեմք ենք, ոչ կողմ ենք, որպեսզի դեմ կամ կողմ լինենք, պետք է քննարկենք քաղաքական իրավիճակը, նպատակահարմարությունը, ժամկետները, դրա համար այս պահին այդ հարցը չենք քննարկել»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ քաղաքականությունը արագ է փոխվում և չի կարող կանխատեսել՝ ինչ կլինի մի քանի ամիս հետո:  «Ում դուր կգա, ում դուր չի գա, խորհրդարանը ընտրվել է լեգալ ու լեգիտիմ»,-ասաց նա և  չբացառեց, որ յուրաքանչյուր վեց ամիսը կարող է նոր իրողություն լինել:

«Ես չեմ կարծում, որ այս պառլամենտն այն պառլամենտն է, որը չի կարող իրականացնել երկրի առաջ ծառացած խնդիրները, սա չդիտարկեք պաշտոնակռիվ, պրիմիտիվ գնահատականներ չտաք»,-ասաց նա և նշեց, որ պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է քննարկեն:

Նա կոչ արեց ՀՀԿ-ի մասին չմտահոգվել, կարևորը ունենալ բարեփոխված, ժողովրդավարական հասարակություն: «Այն, ինչի համար մեզ քննադատում էին, ոնց որ իրենք էլ են գալիս կամաց նույն կարծիքին, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը արդեն ընդունել են, Ստեփան Մնացականյանին էլ ընդունել են, արդյուքները ընդունել են` 7,5 տոկոս տնտեսական աճ, մնացածը Փաշինյանի կառավարությանը հաջողության եմ մաղթում»,-ասաց նա և նշեց, որ  այն քաղաքական ուժն են, որ ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, ոչ ռևանշիստ են, ոչ էլ բոլշևիկ, ոչ էլ մենշևիկ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին