Կարևոր իրադարձություններ

Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար. Իսրայելի վարչապետի որդի

18 Մայիս, 2018 18:10
Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար. Իսրայելի վարչապետի որդի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յահիր Նեթանյահուն, թուրք-սիրայելական հարաբերությունների լարված ֆոնին «Facebook»-ի իր էջում Թուրքիայի վերաբերյալ գրառում է կատարել, որը մեծ աղմուկ է հանել միջազգային մամուլում, հաղորդում է ermenihaber.am-ը:

«Թո՛ւրքիա, դու պատասխանատվություն ես կրում Կիպրոսում իրականացրած անհավանական վայրագությունների և այնտեղի մարդկանց տառապանքների համար։ Դու նաև պատասխանատվություն ես կրում  հույն, հայ և քուրդ ժողովուրդներին ցեղասպանության ենթարկելու համար։  Թուրքերին պիտի նաև հիշեցնեմ, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդ են, որոնք ապօրինաբար զավթել են Փոքր Ասիան և Կոստանդնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին, մինչև թուրքերի գալը։ Եվ ուրեմն սսկվեք»,-գրել է Իսրայելի վարչապետի որդին։

Վերջինս մի քանի օր առաջ Instagram-ի իր էջում  հայհոյել էր Թուրքիային։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին