Կարևոր իրադարձություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Արցախում է

18 Մայիս, 2018 17:26
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Արցախում է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, 2018 թվականի մայիսի 17-ին, երկօրյա աշխատանքային այցով գտնվում  է Արցախի Հանրապետությունում:

Այցելության ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Արցախի  Հանրապետության նախագահ պարոն Բ. Սահակյանի, պետնախարար Ա. Հարությունյանի հետ: Հայկական երկրորդ հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ քննարկվել են երկու պետությունների հանրային ծառայությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր, արդյունավետ մեթոդների կիրառման խնդիրներ:

2010 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝  այս այցելությունը հերթական աշխատանքային հանդիպումն էր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հետ:

Տեղի ունեցած համատեղ նիստի ընթացքում ամփոփվել են համատեղ աշխատանքային ծրագրի արդյունքները, հստակեցվել էներգետիկայի, հեռահաղորդակցության բնագավառների և ջրային ոլորտի առաջիկա կարևորագույն խնդիրները: 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին