Կարևոր իրադարձություններ

«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն». Արտակ Զեյնալյանն անդրադարձել է «Սասնա ծռերի» աջակիցների ակցիաներին

18 Մայիս, 2018 14:15
«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն». Արտակ Զեյնալյանն անդրադարձել է «Սասնա ծռերի» աջակիցների ակցիաներին

Բողոքի ակցիաներ իրականացնողները պետք է հաշվի առնեն այլոց իրավունքները: Այս մասին  այսօր՝ մայիսի 18-ին, հայտարարել է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ակցիաներին:

«Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն եւ իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Սա բացառիկ հեղափոխոություն է աշխարհում, եւ յուրաքանչյուրս պատասխանատու է դրա համար: Եթե մեր մտքով ինչ որ բան է անցնում, չպետք է բացառել, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքներին»,- ասել է նախարարը:

Նշենք՝ մի քանի օր է՝, ինչ «Սասնա ծռերի» աջակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց: Նրանք փակել էին Արշակունյաց պողոտան, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո բացել են այն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին