Կարևոր իրադարձություններ

Ռուս նախկին լրտես Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից

18 Մայիս, 2018 14:00
Ռուս նախկին լրտես Սկրիպալին դուրս են գրել հիվանդանոցից

Ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԳՀՎ նախկին գնդապես Սերգեյ Սկրիպալին և նրա 33-ամյա դստերը՝ Յուլյային, Սոլսբերիում անգիտակից վիճակում հայտնաբերել են մարտի 4-ին: Մեծ Բրիտանիան պնդում է, որ նրանց թունավորման պատասխանատուն Ռուսաստանն է:

Դեպքից հետո Լոնդոնը 23 ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու, ինչպես նաև ՌԴ-ի հետ բարձր մակարդակի շփումները դադարեցնելու մասին որոշում կայացրեց: Այնուհետև նրա օրինակին հետևեցին ԵՄ 16 երկրներ,  ինչպես նաև ԱՄՆ-ը, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու այլ երկրներ՝ արտաքսելով ռուս դիվանագետներին: 

Պատասխան քայլը նույնպես չուշացավ. ՌԴ ԱԳՆ-ից ավելի ուշ հայտնեցին, որ մի շարք երկրների դիվանագետներին երկրից արտքսելու որոշում են կայացրել: 

Սկրիպալի դստերը՝ Յուլյային, ավելի վաղ՝ դեռևս ապրիլի սկզբին էին դուրս գրել հիվանդանոցից և տեղափոխել անվտանգ վայր: Բժիշկը չի ներկայացրել Սկրիպալների բուժման մանրամասները՝ նշելով միայն, որ նրանք հատուկ մեթոդներ են օգտագործել օրգանիզմից թույները դուրս բերելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին