Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ և Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:
Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջև սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային և մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջև համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր և կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։