Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

18 Մայիս, 2018 13:14
Բակո Սահակյանը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան և ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

ԱՀ նախագահը կարևորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտակրթական տեսանկյուններից։

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։

 

Լրահոս

Դիտել ավելին