Կարևոր իրադարձություններ

«Իրաքյան Քրդստանում մենք ունենք լուրջ պոտենցիալ, որպեսզի ստեղծենք ուժեղ սփյուռք»

18 Մայիս, 2018 12:55
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
«Իրաքյան Քրդստանում մենք ունենք լուրջ պոտենցիալ, որպեսզի ստեղծենք ուժեղ սփյուռք»

Իրաքյան Քրդստանում մենք ունենք լուրջ պոտենցիալ, որպեսզի ստեղծենք ուժեղ սփյուռք: Սակայն մինչև հիմա այդ տարածաշրջանին պետականորեն հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվել, որը ես կարծում եմ անտեղյակության հետևանքն է: 
Պետք է փաստեմ, որ Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դրական է տրամադրված Հայերի նկատմամբ, սակայն դա բավարար չէ, որպեսզի Հայերն այստեղ աշխուժանան ու սկսեն վարել համայնքային կյանք: Շատ կարևոր գործոն կա այստեղ, որը բացակայում է շատ գաղթօջախներում, Հայերն այստեղ ապրում են միևնույն բնակավայրերում, այսինքն կան գյուղեր, որտեղ միայն հայեր են ապրում: 
Վերջին շրջանում Իրաքյան Քրդստանում երկու համապետական իրադարձություն տեղի ունեցավ, որի ժամանակ լուսանցքում մնաց հայկական կողմը: Իրաքյան Քրդստանի 2017թ.-ի սեպտեմբերի անկախության հանրաքվեի ժամանակ, չնայած այն բանին, որ նախագահ Բարզանին մի քանի անգամ ասել էր Հայերեն լեզվի պետական լինելու մասին, միևնույն է քվեաթերթիկների վրա այդպես էլ քրդերենի, արաբերենի, թուրքմեններինի կողքին չհայտնվեց հայերենը:
Վերջերս կայացած Իրաքի խորհրդարանի ընտրություններում, քրդական կուսակցությունների ցուցակներում նույնպես չկային հայեր: Սա խոսում է նրա մասին, որ այստեղ անհրաժեշտ է Հայաստանի կողմից պետական քաղաքականություն վարել: Հիշեցնեմ, որ այդ հնարավորությունն ընձեռվել է, Էրբիլում հնարավոր է բացել հյուպատոսարան և լուրջ աշխատանքներ իրականացնել ոչ թե հայապահպանության համար, այլ օգտագործելով առկա ռեսուրսները հզորացնել այդ շրջանում սփյուռքը...
Երկար կարելի է խոսել այս թեմայի շուրջ, բայց խնայում եմ ընթերցողիս :)


 

Լրահոս

Դիտել ավելին