Կարևոր իրադարձություններ

24 տարի արձակուրդ չի գնացել. քաղաքապետից կպահանջեն պաշտոնից ազատել պոլիկլինիկայի տնօրենին

18 Մայիս, 2018 10:59
24 տարի արձակուրդ չի գնացել. քաղաքապետից կպահանջեն պաշտոնից ազատել պոլիկլինիկայի տնօրենին

Հայկական ժամանակը գրում է.

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը պատրաստվում է դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համար 16 պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով:

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը գործընկերներ Թեհմինա Վարդանյանի եւ Անի Սամսոնյանի հետ այցելել էր նշված հաստատություն, լրագրողների հետ զրույցում ասաց, որ բուժանձնակազմից ստացել են դժգոհություններ: «Հիմնական բողոքը հետեւյալն է, որ տեղի է ունեցել աշխատավարձի փոփոխություն եւ իրենք տեղյակ չեն, թե ինչի հիման վրա է հաշվարկվում աշխատավարձը, այդ նվազումը ինչով էր պայմանավորված: Այս ընթացքում իրենք փորձել են ստանալ նաեւ պայմանագրերը, ծանոթանալ հաստիքացուցակներին, բայց հաշվապահությունը մերժել է, եւ եղել է շատ վատ վերաբերմունք»,- նշեց Դավիթ Խաժակյանը: Ավելացրեց, որ ըստ բուժաշխատողներից ստացված բողոքների, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է վճարել տնօրենին, այսինքն՝ ստացված արձակուրդային գումարի մի մասը տալ նրան, տեղեկացրել են, որ հնարավոր չէ աշխատանքի ընդունվել եւ չվճարել տնօրենին եւ այլն:

ԵԼՔ-ի ավագանու անդամները ուսումնասիրեցին պոլիկլինիկայի հաստիքացուցակը, հայտարարեցին, որ այն ուռճացված է: Բացահայտեցին, որ կան դեպքեր, երբ երկու տարբեր հաստիքներ զբաղեցնում է միեւնույն անձը եւ չբացառեցին, որ իրականում աշխատավարձը կարող է միայն մեկի համար լինել: Այդպիսի օրինակներից էր այն, որ տեղամասային մանկաբույժներից մեկն, ըստ պոլիկլինիկայի ղեկավարության, կատարում է նաեւ տվյալ բաժնի վարիչի պարտականությունները: Նույն բաժնի աշխատողները երկար էին մտածում ու այդպես էլ չէին պատասխանում հարցին, թե ով է իրենց բաժնի ղեկավարը:

Պոլիկլինիկայի տնօրեն Մարինե Ստեփանյանը հավաստիացրեց, որ մտադիր են երկրորդ հաստիքի համար այլ աշխատակից ընդունել (թեպետ համատեղությունը արդեն մեկ տարի է տեւում), վստահեցրեց, որ մանկաբույժը երկու հաստիքի համար սահմանված աշխատավարձն էլ ստանում է ու որ համատեղության քայլին ինքը դիմել է՝ մարդկանց համար փոքրիշատե արժանավայել աշխատավարձի հնարավորություն ստեղծելու համար: Բժիշկների աշխատավարձն այստեղ մինչեւ 70-100 հազար դրամ էր՝ կախված սպասարկվող բնակչության թվից, բուժքույրերինը՝ 30-35 հազար:

Աշխատակիցների մեծ մասը, որոնց հարց ուղղվեց, թե երբ են վերջին անգամ արձակուրդ գնացել, պատասխանեցին, որ 2-3 տարի առաջ: Բուժքույրերից մեկն էլ ասաց, որ այդ իրավունքից չի օգտվել 24 տարի: Նրանք պարզաբանում էին, որ արձակուրդը չվճարվող է եւ հիմնականում հենց այդ պատճառով չեն գնում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին